Հասարակական10:46, 15 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի հայ համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություններ անցկացնել

Թուրքիայի հայ համայնքը Պոլսի պատրիարքի ընտրությունների անցկացման համար հանդիպումներ է անցկանցում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ստամբուլի Ֆերիքոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու Նազար Շիրինօղլու անվան դահլիճում:
Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի կայքի տեղեկացմամբ՝ «Düşünce Platformu»-ի («Տեսակետների հարթակ») կողմից կազմակերպված ժողովն անցկացվել է վերջին շրջանում պատրիարքի ընտրություններում ստեղծված իրավիճակը, հնարավոր խոչընդոտները քննարկելու և խնդրի լուծման հարցում մտքեր փոխանակելու նպատակով:
Առաջին ժողովին մասնակցել են շուրջ 300 մարդ, այդ թվում նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) հայ պատգամավոր Սելինա Դողանը:
Մասնակիցներից փաստաբան Սեդրակ Դավութհանը ներկայացրել է պատրիարքական ընտրությունների իրավական գործընթացը, որը ըստ փաստաբանի, 8 տարի է՝ անտեսվում է:
Իսկ Բիլգի համալսարանի դասախոս, սոցիոլոգ, Օհաննես Քըլըչդաղը խոսել է ընտրությունները չանցկացնելու պատճառների և ստեղծված իրավիճակի հետևանքների մասին: Նա հիշեցրել է, որ նախկինում համայնքը պատրիարք ընտրելու խնդիրներ ևս ունեցել է, ինչպես օրինակ պատրիարք Մեսրոպ Նարոյանի մահվանից հետո 1944-ից մինչև 1950 թվականը պատրաիարքական աթոռը թափուր է եղել: Սակայն, ինչպես նշել է Քըլըչօղլուն, անցյալում հայկական համայնքը չնայած բարդ խնդրիներին, երբեք այնքան պասիվ չի եղել, որքան այսօր է: Սոցիոլոգը այս ճգնաժամի ժամանակ հայ համայնքի ցուցաբերած կեցվածքը նմանեցրել է «մահացածի, որը սպասում է, թե երբ իրեն կթաղեն»:
Քննարկումների ժամանակ համայնքի անդամներից Գարո Գաբրելյանը քննադատել է պատրիարքարանին և հոգևորականներին՝ եկեղեցուն նվազ նվիրվածության համար:
Քննարկման մասնակիցներից Ուրազ Գասպարն էլ առաջարկել է, որ հայ պատգամավորները պատրիարքի ընտրության հարցը բարձրացնեն մեջլիսում: Այս դիտարկմանը ի պատասխան պատգամավոր Սելինա Դողանը ասել է, որ իրատեսական չէ, որ այդ հարցերը մեջլիսում լուծում կստանան:
Հանդիպման ավարտին «Düşünce Platformu» անդամները համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ նշվում է, որ Հայոց Պատրիարքությունը, որը 555 տարվա ավանդույթ ունի, ներկայացնում է այդ հողերում ապրող մի ժողովրդի, որը 3000 և ավելի տարվա պատմություն ունի:
Նշվում է, որ 2008 թվականից հետո, երբ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով այլևս չկարողացավ շարունակել իր պարտականությունները, հայ համայնքը չի կարողանում նոր պատրիարք ընտրել: «Խախտվել է մեր դավանանքի ազատության իրավունքը, իսկ ընտրություններ անցկացնելու իրավունքն անհիմն պատճառաբանություններով խլվել է մեզանից»,-նշված է հայտարարության մեջ:
«Ժամանակի կորուստ այլևս չենք հանդուրժի»,-հայտարարել են մասնակիցները՝ պահանջելով եկեղեցու հին ավանդույթների համաձայն՝ ժողովրդի քվեարկությամբ ընտրություններ անցկացնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում էր կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Պատրիարք Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում:
Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում, որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |