Մշակութային09:11, 15 Դեկտեմբեր 2016
«Կիլիկիա» երգի անզուգական կատարումը՝ հայ և թուրք երաժիշտների մեկնաբանությամբ (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է հայկական հայտնի «Կիլիկիա» երգի յուրօրինակ կատարումը՝ հայ և թուրք երաժիշտների մեկնաբանությամբ:
Պատմական հայրենիքի հանդեպ հայերի կարոտն ու սերը արտահայտող և ժողովրդի կողմից մեծ սեր վայելող «Կիլիկիա» երգը մինչ այսօր կատարվել է շատ երաժիշտների կողմից: Սակայն այս մեկը նախորդներից տարբերվում է նրանով, որ երգի երաժշտական ձևավորմանը և նորովի մեկնաբանմանը մասնակցել են թուրք երաժիշտներ:
Կատարումը «The Beautified Project» ռոք խմբի, պոլսահայ երգչուհի Սիբիլի և ժողովրդական նվագարանների թուրք կատարողներ Գյոքսել Բաքտագիրի, Բուրաք Մալչոքի, Օսման Յուրդալ Թոքջանի և Մերթ Էլմասի համագործակցության արդյունքում է ծնվել:
Առաջին անգամ այն հանդիսատեսին է ներկայացվել նախորդ տարի՝ վերոնշյալ երաժիշտների մասնակցությամբ Երևանում տեղի ունեցած «Ներդաշնակության մեղեդի» խորագրով համերգի ժամանակ:
Նշենք, որ Ն. Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծության (1860 թ.) հիման վրա գրված երգը հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի: Երգի երաժշտության հեղինակը Գաբրիել Երանյանն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |