Տարածաշրջան08:13, 14 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի 3 խորհրդարանական կուսակցություների առաջնորդները հանդիպել են` քննարկելու Ստամբուլի ահաբեկչությունը

Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Բինալի Յըլդըրըմը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին հավաքվել են կառավարության շենքում` քննարկելու Ստամբուլում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հանդիպումը տեղի է ունենում մամուլի համար փակ ռեժիմով:
Հանդիպումից առաջ նշյալ 3 կուսակցությունները մեջլիսում ահաբեկչություն դեմ պայքարի նպատակով համատեղ հայտարարություն էին ստորագրել:
Նշվում է, որ 3 կուսակցապետերը վերջին անգամ հանդիպել էին օգոստոսի 22-ին` քննարկելու համար հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո երկրում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arnea մարզադաշտի հարակից տարածքում որոտացել էին պայթյուններ: Առաջինն իրականացվել էր հեռակառավարմամբ, երբ պայթեցվել էր պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, իսկ երկրորդը իրականացվել էր մահապարտ ահաբեկչի կողմից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 44, վիրավորվել՝ 155 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |