Տարածաշրջան13:55, 14 Դեկտեմբեր 2016
Էրդողանը հիշել է Սևրն ու ազգային մոբիլիզացիայի կոչ արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր գյուղապետերի հետ հանդիպմանը բոլոր «ահաբեկչական» կազմակերպությունների դեմ ազգային մոբիլիզացիայի կոչ է արել:
Ըստ թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքի` Էրդողանը այսօրվա Թուրքիայի «պայքարը» համեմատել է Աթաթուրքի ազգայնամոլական պայքարի հետ` ասելով. «Մեր ապրած ժամանակաշրջանը առնվազն անկախության պատերազմի (ազգայնամոլական շարժում-խմբ.) չափ կարևոր է: 1-ին համաշխարհային պատերազմից հետո ժամանակի ուժեղները Թուրքիային կենտրոնական Անատոլիայում սեղմելով, Սևրում գծած պայմանագրով ցանկանում էին բանտարկել մի բուռ հողի վրա:
Թեև չկարողացանք ամբողջովին հասնել «Ազգային ուխտի» բոլոր նպատակներին, սակայն կարողացանք Սևրը թղթի կտորի վերածել: Այժմ էլ մեծ խաղ է խաղարկվում: Հարձակումն ուղղված է այն պայքարին, որը մղում ենք ազատ և բարգաված Թուրքիա ունենալու համար»:
Շարունակելով խոսքը` Էրդողանը դիմել է Թուրքիայի քաղաքացիներին. «Այստեղից դիմում եմ բոլոր քաղաքացիներիս: Ըստ սահմանադրության 104-րդ հոդվածի` ես որպես պետության գլուխ PKK-ի, (ՔԲԿ) DEAŞ-ի (ԻՊ), FETÖ-ի (գյուլենական շարժում), DHKP-C-ի (Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը) և մնացած բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ ազգային մոբիլիզացիա եմ հայտարարում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |