Քաղաքական09:15, 14 Դեկտեմբեր 2016
Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեսի հետ: Ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի` հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Սիրիայի Հալեպ քաղաքի իրավիճակը: Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով:
Բացի դրանից նա հիշեցրել է, որ այժմ Հալեպում մասնակիորեն հաստատվել է հրադադար, որի ապահովման հարցում Թուրքիան ունի իր դերը: Էրդողանը հերթական անգամ բաց չի թողել առիթը, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և վերջինիս կողմնակիցներին մեղադրի «դաժանության և վայրագությունների մեջ»:
Թուրքիայի նախագահը նաև Գուտերեսին շնորհավորել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղար ընտրվելու կապակցությամբ: Իր հերթին ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Թուրքիայի դերը Սիրիայից և Իրաքից գաղթած փախստականների աջակցության հարցում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի 71-րդ վեհաժողովում տեղի էր ունեցել ՄԱԿ-ի ապագա գլխավոր քարտուղար պորտուգալացի Գուտերեսի երդմնակալության արարողությունը: Նախկին Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է 2017թ. հունվարի 1-ին: Հենց այդ ժամանակ էր նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեսը կստանձնի իր պարտականությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |