Տարածաշրջան13:00, 14 Դեկտեմբեր 2016
Էրդողանը խոսել է PKK-ի և թուրք ուժայինների կորուստների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք ուժայինների կողմից երկրի ներսում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ իրականացվող ռազմագործողությունների ընթացքում արդեն սպանվել է շուրջ 9.500 քուրդ զինյալ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այս մասին երկրի նախագահը հայտնել է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև նշել է, որ PKK-ի հետ կապ ունենալու մեղադրանքով մինչև հիմա բերման է ենթարկվել 40.000 մարդ: Նրանցից 10.500-ը ձերբակալվել են: Իսկ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում» (FETÖ) կամ «զուգահեռ կառույց» անվամբ հայտնի գյուլենական համայնքի անդամների դեմ իրականացված օպերացիաների հետևանքով ձերբակալվածների թիվը արդեն անցել է 40 հազարը:
Վերոնշյալից բացի Էրդողանը խոսել է Թուրքիայի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձայման մասին: Պայթյունների հետևանքով եղել է 44 զոհ, որից 37-ը՝ ոստիկաններ:
Իսկ PKK-ի դեմ վերջին գործողությունների ժամանակ սպանվել է 178 թուրք զինվոր և ոստիկան: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մարտերում թուրքական կողմը մինչ այժմ ունի մոտ 33 կորուստ, իսկ «Եփրատի վահան» օպերացիայի ընթացքում թուրքական կողմը մինչ այժմ ունեցել է 17 սպանված:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով էլ եղել է 248 զոհ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |