• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 07:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:05, 13 Դեկտեմբեր 2016

«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևի առաջնորդը հնարավոր է դառնա Թուրքիայի փոխնախագահ

«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևի առաջնորդը հնարավոր է դառնա Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավոր Օրհան Դելիգյոզը հայտնել է, թե ով է լինելու երկրի փոխնախագահը սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական կետերը վերաբերում են երկրում կառավարման խորդարանական համակարգից դեպի նախագահական անցնելուն: 21 կետից բաղկացած փաթեթը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:

Դելիգյոզի կարծիքով փոխնախագահ է դառնալու «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (AKP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթի կայքը:

Դեիգյոզը հույս է հայտնել, որ սահմանադարական փոփոխությունների նախագիծը հանրաքվեում կստանա ժողովրդի աջակցության քվեն, որից հետո Բահչելին կդառնա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը՝ Թուրքիայի փոխնախագահը:

Նշենք, որ Թուրքիայի ներակայիս կառավարման համակարգում փոխնախագահի պաշտոն սահմանված չէ: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է հանել վարչապետի պաշտոնը և ներդնել երկրի փոխնախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ մեջլիսում սահմանադրական փոփոխությունների օրինագիծն անցկացնելու համար իշխող կուսակցությանն անհրաժեշտ կլինի 330 ձայն, սակայն ունի  316-ը: Իշխող կուսակցությունը  նախագիծը խորհրդարանում անցկացնելու և հանրաքվեի դնելու նպատակով բանակցություններ էր սկսել ընդդիմադիր ԱՇԿ-ի հետ: Բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարել էր ԱԶԿ նախագահ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նշելով, որ ԱՇԿ-ի նախագահ Բահչելին այդ հարցում համագործակցելու պարտավորվածություն է ստանձնել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}