Տարածաշրջան08:29, 12 Դեկտեմբեր 2016
Թուրքական աղբյուրի անդրադարձը սուլթանի դեմ հայերի կազմակերպված մահափորձին
Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունը թուրքական մամուլում Թուրքիայի պատմության նմանատիպ դեպքերը վերհիշելու առիթ է հանդիսացել: Մասնավորապես «Onedio.com» լրատվակայք անդրադարձել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ կատարված մահափորձին, որի հեղինակը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր:
Պատմության մեջ Ելտըզի գործողություն անվամբ հայտնի օպերացիան պլանավորված էր 1905թ. հուլիսի 21-ին՝ ուրբաթ օրը, երբ սուլթանը, սովորության համաձայն, պիտի աղոթելու գնար Պոլսի Ելտըզի մզկիթում: Գործողությունն իրականացնելու համար հատուկ ռումբ էր պատրաստվել Բելգիայում Չառլզ Էդուարդ Ժորիսի կողմից: Մանրամասնորեն հաշվարկվել էր սուլթանի՝ մզկիթ այցելելու և այնտեղից դուրս գալու ժամանակացույցը: Ռումբը տեղադրվել էր մզկիթի հարևանությամբ կայանված կառքում. այն պետք է պայթեր հենց սուլթանի՝ մզկիթից դուրս գալու պահին:
Սակայն ճակատագրական պահին օսմանյան շեյխ ուլ իսլամը ինչ-որ հարցով կանգնեցրել էր Աբդուլ Համիդ 2-րդին, այդ պատճառով սուլթանը մզկիթից դուրս էր եկել մի փոքր ավելի ուշ, քան հաշվարկել էին գործողության կազմակերպիչները: Արդյունքում Աբդուլ Համիդը փրկվեց մահից: նա որևէ վնաս չկրեց: Պայթյունի պատճառով զոհվեց 26, վիրավորվեց 59 մարդ:
Դեպքից հետո սուլթանը խիստ հետաքննություն սկսեց, կարճ ժամանակում մի շարք կասկածյալներ ձերբակալվեցին: Ձերբակալվածների թվում էր նաև Չառլզ Էդուարդ Ժորիսը, ով համարվում էր գործողության գլխավոր կազմակերպիչը: Սակայն այս ձերբակալությունը անմիջապես արտաքին ճնշումների առիթ հանդիսացավ: Եվրոպական դեսպանները Բաբը Ալիից (Բարձր Դուռ) և Սարայից պահանջեցին, որ Ժորիսի գործը քննվի քաղաքացիական դատարանում:
Դատավարության ավարտին մեղադրյալները մահապատժի դատապարտվեցին: Սակայն Եվրոպական երկրները պահանջեցին արտահանձնել Ժորիսին, այդ ճնշման տակ Թուրքիան, ի վերջո, ստիպված եղավ տեղի տալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |