Տարածաշրջան11:45, 11 Դեկտեմբեր 2016
Պայթյուններ՝ Ստամբուլում. 44 զոհ, 155 վիրավոր, 13 ձերբակալված

Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Թուրքիայի ժամանակով 22:30-ի սահմաններում, Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arnea մարզադաշտի հարակից տարածքում որոտացել են պայթյուններ: Առաջինն իրականացվել է հեռակառավարմամբ, երբ պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, իսկ երկրորդը իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով եղած զոհերի թիվն այս պահին կազմում է 44, վիրավորներինը՝ 155, իսկ ձերբակալվածներինը՝ 13: Երկրում հայտարարվել է մեկօրյա սուգ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Ղազախստան կատարելիք իր այցը:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ հետքերը տանում են դեպի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK), որին պաշտոնական Անկարան ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Մի շարք երկրների ղեկավարությունից, այդ թվում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, ցավակցուններ են հղվել Էրդողանին:
Հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: «Մեր պայքարը շարունակելու ենք այնքան, մինչև ոչնչացնենք վերջին տեռորիստին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |