Տարածաշրջան12:31, 09 Դեկտեմբեր 2016
Թուրքիան 300 հատուկջոկատային է ուղարկում Սիրիա

Թուրքիան Սիրիա է ուղարկել 300 հատուկջոկատայինից կազմված զորախումբ: Ինչպես հաղորդում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը, նրանք պետք է աջակցեն Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած «Եփրատի վահան» ռազմական գործողությանը: Հատուկջոկատայինները պատկանում են Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում գտնվող 11-րդ բրիգադին: Աղբյուրը նշում է, որ հայտնի չէ, թե նրանք Սիրիայի հյուսիսի որ շրջանում են տեղակայվելու:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչների դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ջերաբլուսը ԻՊ-ից մաքրելուց հետո թուրքական ուժերը շարժվել են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Էլ-Բաբ քաղաք, և Հալեպ քաղաքի հյուսիս: Վերջինս ըստ թուրքական աղբյուրի`ԻՊ-ի վերջին ուժեղ հենակետն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |