Տնտեսական11:40, 06 Դեկտեմբեր 2016
Թուրքիան 78 մլն դոլար արժողությամբ ուլտրա լյուքս դասի ինքնաթիռ է գնել

«Թուրքական ավիաուղիներ» (Türk hava Yolları) ընկերությունը 78 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ է ձեռք բերել: Թուրքական «parlamentohaber.com» լրատվակայքի համաձայն՝ Airbus A 340 VIP ինքնաթիռը պատկանել է Թունիսի գահընկեց բռնապետ Զին էլ Աբիդին Բեն Ալիին: Վերջինս այն գնել էր 2009թ.՝ 250 մլն եվրոյով: Սակայն 2010թ. Թունիսում սկիզբ առած ապստամբության արդյունքում գահընկեց արվեց ու այդպես էլ չկարողացավ օգտվել այդ ինքնաթիռից:
Ինքնաթիռի ներքին հարդարանքը իրականացվել է ֆրանսիական հեղինակավոր «Լուի Վիտոն» ընկերության կողմից: Ուլտրա լյուքս դասի ինքնաթիռն ունի հատուկ կահավորված նիստերի սրահներ և ննջասենյակ:
Թունիսի դեպքերից հետո՝ 2010-ից ի վեր ինքնաթիռը կայանված է եղել Ֆրանսիայի Բորդոյի օդանավակայանում:
Լուրեր են շրջանառվում այն մասին, որ ինքնաթիռը գնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ -CHP) պատգամավոր Էրքան Այդընը այդ հարցը բերել է մեջլիսի օրակարգ: Նա տրասպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանին մի շարք հարցեր է ուղղել՝ փորձելով պարզել նման շքեղ և թանկարժեք ինքնաթիռի գնման նպատակահարմարությունը:
Ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես հարցրել է.
«Ի՞նչ հիմնավորմամբ է գնվել և ի՞նչ նպատակով է օգտագործվելու տարբեր սրահներ և ննջասենյակ ունեցող լյուքս կարգի օդանավը:
Արդյո՞ք նշյալ ինքնաթիռը գնվել է նախագահ Էրդողանի համար:
Արդյո՞ք նման ինքնաթիռ գնելը համապատասխանում է երկրի տնտեսական ծրագրերին և մարդկային խղճին այն դեպքում, երբ Թուրքիան խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, աշխատավայրերը փակվում են, հազարավոր մարդիկ անգործ մնում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |