Տարածաշրջան09:20, 02 Դեկտեմբեր 2016
Իրանցի գեներալ. «Էրդողանն ի զորու չէ տապալել Բաշար Ասադի իշխանությունը»

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) կազմի մեջ մտնող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար գեներալ Ռեսուլ Սենայիրադն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաշար Ասադի իշխանազրկման վերաբերյալ հայտարարությանը:
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը օրերս հրապարակայնորեն նշել էր, որ Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» օպերացիայի գլխավոր նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելն է:
«Էրդողանը ի զորու չէ տապալել Բաշար Ասադի իշխանությունը»,- գեներալի խոսքերը մեջբերել է թուրքական «Mynet» լրատվամիջոցը՝ հղում անելով իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը:
Ըստ Սենայիրադի` եթե Թուրքիան օժտված լիներ նման ուժով, ապա անվտանգության գոտի ստեղծելու նպատակը ի կատար կածեր: նա նաև հավելել է, որ Թուրքիան Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ միասին նյութատեխնիկական աջակցություն են ցուցաբերում Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |