Քաղաքական08:42, 01 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի մեջլսիում հնչած քրդերեն ելույթը բարկացրել է թուրք պատգամավորներին

Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) հնչած քրդերեն ելույթը խիստ բարկացրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորներին:
Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Բեսիմե Քոնջան խորհրդարանի ամբիոնից խոսել է քրդերեն: Այդ հանգամանքից վրդովված ԱԶԿ-ական պատգամավորները պահանջել են թուրքերեն խոսել:
Քուրդ պատգամավորը որոշ ժամանակ քրդերեն խոսելուց հետո անցել է թուրքերենի՝ իր այս քայլը մեկնաբանելով հետևյալ կերպ.
«Միևնույն է, կառավարությունը մեզ չի հասկանում նաև այն ժամանակ, երբ թուրքերեն ենք խոսում: Ուրեմն գոնե իմ մայրենի լեզվով խոսեմ»:
Մեջլիսում երկու կողմերին պաշտպանող խմբերի միջև թեժ քննարկում է սկսվել: Մի շարք պատգամավորներ իրենց վրդովմունքն են հայտնել Քոնջայի քրդերեն ելույթի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ Թուրքիայի և խորհրդարանի պաշտոնական լեզուն թուրքերենն է և թուրքերենի փոխարեն մեկ այլ լեզու օգտագործելը հենց ազգայնամոլության դրսևորում է:
Պատգամավորների մեկ այլ խումբ էլ այս պնդումներին հակադարձել է այն փաստարկով, որ քրդերենը Թուրքիայի 20 միլիոն քաղաքացիների մայրենի լեզուն է, բացի այդ, մեջլիսի ամբիոնից ավելի վաղ էլ հնչել են քրդերեն, հայերեն, ադրբեջաներեն արտահայտություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |