Տարածաշրջան07:44, 25 Նոյեմբեր 2016
Սիրիայում Թուրքիայի զինուժի կորուստների թիվն ավելացել է

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել է «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մատույցներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների հետ բախումներում ևս 1 թուրք զինվորի սպանության ու 5 զինվորի վիրավորվելու մասին:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` թուրքական հիվանդանոցներից մեկում էլ մահացել է երեկվա օդային հարձակումից վիրավորված 10 թուրք զինվորականներից մեկը: Այդպիսով Թուրքիան 2 օրում Սիրիայում ընդհանուր առմամբ տվել է 5 զոհ, 14 վիրավոր:
Թուրքական կողմի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է նաև «Եփրատի վահան» ռազմագործողությանը մասնակցող «Սիրիայի ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զինված խմբավորման 4 զոհի և 25 վիրավորի մասին:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Եփրատի վահան» ռազմական գործողության սկզբից՝ օգոստոսի 24-ից մինչ օրս թուրքական կողմն ընդհանուր առմամբ տվել է 18 զոհ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |