Տարածաշրջան08:04, 24 Նոյեմբեր 2016
Թուրքական զինուժը Սիրիայում կորուստներ է կրել

Սիրիայի տարածքում ընթացող «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում Թուրքիան նոր կորուստներ է կրել: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էլ-Բաբը շրջապատած թուրքական զորքն ու Թուրքիային աջակցող «Ազատ Սիրիայի բանակը» բախվել են «Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) ահաբեկչական խմբավորման ուժերի հետ:
Զինված գործողությունների արդյունքում վիրավորված 10 թուրք զինվորները ռազմական ուղղաթիռներով տեղափոխվել են Քիլիսի և Գազիաթեպի հիվանդանոցներ: Նրանցից 3 մահացել են, ևս մեկ վիրավոր զինվորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Եփրատի վահան» ռազմական գործողության սկզբից՝ օգոստոսի 24-ից մինչ օրս թուրքական կողմն ընդհանուր առմամբ 16 զոհ է ունեցել:
Հալեպի հյուսիսում գտնվող Էլ-Բաբը ԻՊ-ի համար կարևոր նշանակություն ունեցող քաղաքներից է: Ինչպես նախորդ շաբաթ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ թուրքական ուժերը մտադիր են կարճ ժամանակում գրավել Էլ -Բաբը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |