• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 07:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:00, 24 Նոյեմբեր 2016

Թուրքիայից արձագանքել են եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու մասին ԵԽ-ի որոշմանը

Թուրքիայից արձագանքել են եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու մասին ԵԽ-ի որոշմանը

Եվրախորհրդարանը (ԵԽ) այսօր ընդունել է բանաձև, որն առաջարկում է սառեցնել Թուրքիայի հետ Եվրամիության (ԵՄ) անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները: Քվեարկությամբ ընդունված ԵԽ-ի բանաձևին արձագանքել են թուրք գործիչները:
 

Թուրքական «Yeniakit» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ԵԽ-ի որոշմանն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Բյուլենթ Գեդիքլին: Նա, «Twitter»-ում ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ԵԽ որոշման հետ միաժամանակ Թուրքիայի կենտրոնական բանկը հայտարարել էր տոկոսադրույքների բարձրացման մասին, գրել է. «Սրան հաջորդող գործընթացում կլինեն մանիպուլացիոն լուրեր, որոնց նպատակն է տոկոսադրույքներ բարձրացնելու համար հիմքեր ստեղծել: Նախկինում ևս Թուրքիայի գլխին նման խաղը խաղացել են»:

ԵԽ-ի բանաձևը մեկնաբանել է նաև Թուրքիայի եվրաինտեգրման հարցերով նախարար Օմեր Չելիքը՝ նշելով, որ որոշումը Թուրքիայի համար իրավական ուժ չունի:

«Եթե որոշումը քննադատական, կառուցողական լիներ, կհարգեինք, սակայն ԵԽ-ի որոշումը քաղաքական անհետևողականություն է պարունակում»:

Ըստ Չելիքի՝ այս բանաձևը որևէ առումով լուրջ չի կարող ընդունվել: «Նրանք, ովքեր ցանկանում են մեզ ուղերձ հղել, թող իմանան, որ այս որոշմամբ ընդունված ուղերձը Թուրքիայի սահմաններից ներս չի մտնի: Սա մի ուղերձ է, որին մենք երբեք ականջալուր չենք լինի»:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահ Օզթուրք Յըլմազի կարծիքով ընդունված որոշումը սխալ է. 

«Այս որոշումը չի աջակցում այն պայքարին, որ Թուրքիան մղում է հանուն ժողովրդավարության»:

Յըլմազը, նշելով, որ ԵԽ որոշումը իրավական ուժ չունի և քաղաքական որոշում է,  ասել է. «Պարզ է, որ այս որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել կառավարության կողմից մահապատիժը վերականգնելու ցանկությունը և հայտարարված արտակարգ դրությունը: Սակայն մյուս կողմից էլ Եվրոպայում մարգինալ խմբերը միավորվել են՝ արտակարգ դրությունը որպես փաստարկ օգտագործելով»:

Թուրքական «Milliyet» թերթը ներկայացրել է ԵԽ բանաձևի ընդունմանը հաջորդող գործընթացը: Ըստ այդմ՝ ԵԽ նախագահ Մարտին Շուլցն ընդունված փաստաթուղթը պետք ուղարկի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ ղեկավարությանը և անդամ երկրներին, ինչպես նաև Թուրքիայի կառավարությանը և մեջլիսին:

Ըստ «Milliyet»-ի՝ սպասվում է, որ  Անկարան ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության միջոցով փաստաթուղթը հետ կհանձնի եվրախորհրդին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}