Քաղաքական09:57, 23 Նոյեմբեր 2016
Քրդամետ կուսակցությունը վերադառնում է մեջլիս

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) որոշել է վերադառնալ մեջլիս: Այս մասին տեղեկացնող «Ակօս» շաբաթաթերթի փոխանցմամբ՝ ԺԴԿ մամուլի խոսնակ Այհան Բիլգենը կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանի նիստերին չմասնակցելու որոշումը փոխվել է և իրենք վերադառնում են մեջլիս:
«Առայժմ այստեղ ենք, եթե անգամ չեք ցանկանում: Մենք մասնակցելու ենք մեջլիսի աշխատանքներին»,- ասել է Բիլգենը: Նա քրդերի հետ հաշտվելու, խաղաղություն հաստատելու կոչով դիմել է Թուրքիայի կառավարությանը:
«Եթե ցանկանում եք զարգանալ պետք է քրդերի հետ հաշտվեք, եթե չեք ցանկանում հետընթաց ապրել նորից պիտի քրդերի հետ հաշտվեք: Այլ ելք չունեք»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» որոշել էր դադարեցնել մեջլիսում գործունեությունն այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին կուսակցության մի շարք պատգամավորներ, որոնց թվում ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
Որոշմանը հաջորդեց 61 մտավորականի, որոնց թվում գրողներ, գիտնականներ, լրագրողներ և արվեստագետներ, խորհրդարան վերադառնալու կոչն ուղված ԺԴԿ-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |