Իրավական08:17, 23 Նոյեմբեր 2016
Թուրքիայում շարունակվում է գյուլենականների որսը

Թուրքիայում շարունակվում է ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» (FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների որսը: Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ FETÖ-ի հետ կապված հետաքննության շրջանակներում նոր գործողութjուններ են ձեռնարկվել:
Թուրքական իշխանությունները համարում են, որ հուլիսի 15 ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչները հենց եղել են գյուլենականները՝ իրենց ամերիկաբնակ առաջնորդի՝ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորությամբ:
Ստամբուլի գլխավոր դատախազի օգնական Զաֆեր Քոչի ղեկավարած գործողության ընթացքում քրեակատարողական հիմնարկների 25 աշխատակցի վերաբերյալ ձերբակալման կամ հետախուզման որոշում է կայացվել:
Ձերբակալվածների թվում է նաև Սիլիվրիի բաց ռեժիմի քրեակատարողական հիմնարկի տնօրեն Հասան Թոփալօղլուն: Նրա տներում խուզարկություն է անցկացվում: Նշենք, որ Սիլիվրիի քրեակատարողական հիմնարկը հայտնի է որպես ամենակատարյալ անվտանգության համակարգն ունեցող նմանատիպ կառույցը Թուրքիայում:
Նույն հետաքննության շրջանակներում ավելի վաղ ձերբակալվել էին 230 կասկածյալ, որոնցից 17-ը ներկայումս կալանավորված են: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում FETÖ-ին աջակցության կա անդամակցության մեղադրանքով կալանավորվածների թիվը հատել է 40.000-ի սահմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |