Հասարակական11:06, 21 Նոյեմբեր 2016
Թուրքիայում քեմալական և քրդամետ կուսակցությունները համատեղ ցույց են կազմակերպել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունները համատեղ ցույց են կազմակերպել Ստամբուլի Քարթալ շրջանում:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթն ընդդիմադիրների ցույցը ներկայացրել է որպես «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակարեպության» և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պետության պայքարի դեմ ուղղված քայլ:
(FETÖ` թուրքական մամուլում այսպես է անվանվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած համայնքը)
Նշվում է, որ «PKK-ին օժանդակող» քրդամետ կուսակցության անդամների ձերբակալման դեմ «Չենք հանձնվելու» կարգախոսով անցկացված ցույցին բացի 2 կուսակցություններից, աջակցություն է հայտնել 95 հասարակակական կազմակերպություն:
Քրդամետ կուսակցությանը և քեմալական ԺՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիան սպասվածի չափ մարդաշատ չի եղել: Հավաքին մասնակցել է շուրջ 1000 մարդ:
Ըստ իշխանամետ թերթի տեղեկացման՝ ցույցի ժամանակ կողք կողքի ծածանվել են ԺՀԿ-ի, Թուրքիայի, ԺՀԿ-ի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ու քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիմանկարով պաստառները, ինչը սոցցանցերում ԺՀԿ-ի հասցեին քննադատությունների տեղիք է տվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |