Իրավական06:37, 18 Նոյեմբեր 2016
«Ակօս»-ին սպառնացող թուրք ազգայնականներին դատարանն արդարացրել է

Նախորդ տարի ապրիլի 24-ին Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի խմբագրության շենքի մուտքին սև ծաղկեպսակներ դրած ազգայնականների վերաբերյալ դատարանը արդարացման որոշում է կայացրել: Հայտնում է թուրքական «Yeniçağ» պարբերականը:
Նշենք, որ թուրքական «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախներ» կազմակերպության ներկայացուցիչները, բացի ծաղկեպսակները դնելուց, «Ակօս» -ի շենքի դիմաց հայտարարություն էին արել, տեսաձայնագրել և տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջում, գրելով` «Մի գիշեր առանց նախազգուշացնելու «Ակօս»-ում կհայտնվենք»:
Հայկական թերթին սպառնալու մեղադրանքով հարուցված դատական գործով մեղադրյալներ հանդիսացող «Ազգայնական Թուրքիա» կուսակցության Ստամբուլի գրասենյակի նախագահ Բիլալ Գյոքչեյուրթը և «Թուրանի օջախներ» կազմակերպության նախագահ Էրջան Ուրչարը դատարանում չեն ընդունել իրենց մեղքը՝ պատճառաբանելով, թե իբր իրենց գործողությունները բողոքի ակցիայի բնույթ են կրել:
Դատարանը վճռել է արդարացնել մեղադրյալներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |