Տարածաշրջան08:20, 17 Նոյեմբեր 2016
Թուրքիայում ձերբակալվում են քրդական կուսակցությունների անդամ ՏԻՄ ղեկավարները

Այսօր առավոտյան Թուրքիայում ձերբակալվել է Վանի քաղաքապետ Բեքիր Քայան ու քաղաքապետարանի ևս 4 աշխատակից:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալությունից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) և «Ժողովրդավարական տարածաշրջաններ կուսակցության» (DBP-ԺՏԿ) անդամներն ու համակիրները հավաքվել են քաղաքապետարանի դիմաց իրենց բողոքն արտահայտելու, սակայն ոստիկանությունը խոչընդոտել է հավաքը:
Երեկ քրդական ԺԴԿ-ի ու ԺՏԿ-ի 12 ղեկավար անդամների հետ միասին ձերբակալվել է Դերսիմի (Թունջելի) համաքաղաքապետ Մեհմեթ Ալի Բուլը:
Վերջին օրերին ձերբակալվել էր նաև Սիիրթի քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, իսկ Մարդինի քաղաքապետ հայտնի քուրդ քաղաքական գործիչ Ահմեթ Թուրքը ներքին գործերի նախարարության կողմից հեռացվել էր պաշտոնից:
Ըստ մամուլում հրապարակված լուրերի` ձերբակալված և հեռացված պաշտոնյաներից մի մասի փոխարեն նշանակվել են պետական կառավարիչներ: Այսպես, Սիիրթի ձերբակալված քաղաքապետի պարտականությունները համատեղության կարգով կկատարի Սիրթի փոխնահանգապետ Ջեյհուն Թաշքընը, Մարդինի հեռացված քաղաքապետի պարտականությունները փոխանցվել է նահանգապետ Մուստաֆա Յամանին, Վանի քաղաքապետի պարտականություններն նույնպես ժամանակավորապես փոխանցվել է նահանգապետին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |