Տարածաշրջան09:54, 17 Նոյեմբեր 2016
Նոր մանրամասներ՝ Թուրքիայում «Իսլամական պետության» գործունեությունից

Թուրքիայում «Իսլամական պետություն» (ԻՊ- IŞİD) ահաբեկչական խմբավորման գործունեության վերաբերյալ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել: Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ բացահայտումները արվել են 2015թ. հոկտեմբերին Անկարայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ըստ աղբյուրի՝ նշյալ գործին կցված է մի ոստիկանական արձանագրություն, որը կազմվել է գործով կասկածյալ Յակուբ Քարաօղլուի համակարգչում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում: Թուրքիայի՝ կիբեր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը Քարաօղլուի համակարգչում հայտնաբերել է տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես են ԻՊ-ի անդամները ազատորեն շրջում փողոցներում: Ըստ տեսագրության՝ ԻՊ-ի դրոշներ կրող ակտիվիստները 3 մոտոցիկլետով և 11 մեքենայով երթի են դուրս եկել Գազիանթեպում, իսկ փողոցներում հավաքված մարդիկ աջակցել են նրանց:
ԻՊ-ի անդամ մահապարտ Յունուս Դուրմազի գրառումները ևս բավական շատ տեղեկություն են բացահայտում Գազիանթեփում խմբավորման ենթակառույցների մասին: Ըստ այդմ՝ ԻՊ-ը Գազիանթեփում 150 մարդու է անդամագրել ու մարզել: Նրանցից միայն մի քանիսն են ձերբակալվել տարբեր գործողությունների շրջանակներում: Մինչդեռ այդ մարդկանց մեծ մասի գտնվելու վայրի և հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |