• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 08:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:01, 17 Նոյեմբեր 2016

Թուրքիան չեղարկել է ԵԽ պատվիրակության այցը

Թուրքիան չեղարկել է ԵԽ պատվիրակության այցը

Թուրքիան վերջին պահին չեղյալ է հայտարարել Եվրախորհրդարանի (ԵԽ)  պատվիրակության նոյեմբերի 17-ին Թուրքիա կատարելիք այցը:

Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ Անկարան չեղարկել է այցը՝ պատվիրակության կազմում ԵԽ-ում Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի լինելու պատճառով: 

Վերոնշյալ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի և ԵԽ-ի նախագահ Մարտին Շուլցի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
 
ԵԽ-ն որոշում էր կայացրել Անկարա ուղարկել ԵԽ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ գերմանացի խորհրդարանական Էլմար Բրոքին և Թուրքիայի հարցրով զեկուցող հոլանդացի խորհրդարանական Քեթի Փիրիին:  

Բարձրաստիճան այս այցի ընթացքում նախատեսվում էր, որ պատվիրակությունը ԵԽ-ի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության ընդհատումը կանխելու համար հանդիպումներ կունենար թուրք ընդդիմադիր գործիչների ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Սակայն թուրքական կողմը կտրականապես դեմ էր արտահայտվել վերջին ժամանակներս Թուրքիայի հասցեին սուր քննադատություններ հնչեցրած Քեթի Փիրիի՝ Թուրքիա ժամանելուն:

Այցի չեղարկման վերաբերյալ գրավոր հայտարարություն է արել նաև ԵԽ նախագահ Մարտին Շուլցը: Վերջինս նշել է, որ թուրք պաշտոնյաների հետ չի հաջողվել հանդիպման ձևաչափի անցկացման վերաբերյալ համաձայնության հասնել, ուստի այցը հետաձգվել է»:

Հիշեցնենք, որ Քեթի Փիրին  վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում կատարվող իրադարձությունները Բրյուսելում խորը մտահոգություն են հարուցում: Նա ընդգծել էր, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո կառավարությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի և մամուլի նկատմամբ «զրոյական հանդուրժողականություն» է ցուցաբերում և երկիրը հետզհետե վերածվում է ավտորիտար պետության:

Իսկ օրերս Փիրին, պատասխանելով Եվրախորհրդարանում Թուրքիայի արտգործնախարարության այն հայտարարությանը, թե Եվրամիությունը թուրք ժողովրդի շրջանում կորցրել է հարգանքը, ասել էր. «Մեր միակ պատասխանը հարաբերությունների սառեցումն է լինելու»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}