Քաղաքական10:17, 16 Նոյեմբեր 2016
Թուրքիան և Իսրայելը դեսպաններ են նշանակել 6 տարվա դադարից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իսրայելում Թուրքիայի նոր դեսպանի անունը: Թուրքական «Mynet.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նոր դեսպան է նշանակվել նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Քեմալ Օքեմը: Վերջինս ավելի վաղ եղել է Թուրքիայի արտգործնախարարության Միջին Արևելքի վարչության փոխտնօրենը:
Էրդողանը տեղեկացրել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանը, ամենայն հավանականությամբ, հենց այսօր կանցնի իր պարտականությունների կատարմանը:
Իսրայելն էլ իր հերթին Անկարայում նոր դեսպան է նշանակել Լոնդոնի նախկին դեսպանի օգնական Էյթան Նաեհին: Վերջինս 1993-1997թթ. որպես արտգործնախարարության քարտուղար պաշտոնավարել է Անկարայում: Իսկ ավելի վաղ Նաեհը եղել է նաև Իսրայելի դեսպանն Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ 2010թ. թուրք 10 ակտիվիստի մահվան պատճառ դարձած Մավի Մարմարայի միջադեպից հետո Թուրքիայի և Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները ղեկավարվում էին միայն հավատարմատարի մակարդակով:
Երկու երկրների միջև կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր դարձավ 2016թ. ամռանը: Հունիսին Իսրայելի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագիրը օգոստոսի 20-ին վավերացվեց մեջլիսի, իսկ օգոստոսի 31-ին՝ նախագահ Էրդողանի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |