Հասարակական08:09, 16 Նոյեմբեր 2016
Էրդողան. «Թող ոչ ոք մեզ վրա մատ թափ չտա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային լրատվիջոցներին մեղադրել է Թուրքիայի հարցում միակողմանի, սադրիչ լուրեր հրապարակելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, Էրդողանը այս մասին հայտարարել է պետական «TRT» հեռուստաալիքի անգլալեզու ալիքի՝ «TRT World»-ի հեռարձակման մեկնարկն ազդարարող հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Այս համատեքստում Էրդողանը կարևորել է անգլալեզու ալիքի ստեղծումը, քանի որ Թուրքիայի ներքին կյանքում ձեռքբերումներն ու հաջողությունները բավարար չափով չեն ներկայացվում արտաքին աշխարհին, իսկ երկրում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային լրատվականներում չափազանցված են ներկայացվում:
«Վերջին 3 տարում Թուրքիայում տեղի ունեցած մի շարք դեպքերից հետո դառը փորձ ենք ձեռք բերել: Գեզիի դեպքերի ժամանակ (Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանության համար սկսված զանգվածային ցույցեր, որոնք վերածվեցին հակակառավարական բողոքի մեծ ալիքի) տեսանք, թե միջազգային լրատվամիջոցները ինչպես են կողմնակալ դիրքորոշում ցուցաբերում և սադրում: Այդ լրատվամիջոցները ոչ միայն հերոսացնում էին Ստամբուլի և Անկարայի փողոցները թալանող, մոլոտովյան կոկտեյլներով և անգամ զենքով մեր ոստիկանների վրա հարձակվող, Դերիքում շրջանի ղեկավարին սպանող բարբարոսներին, այլև առանց ամաչելու ի ցույց դնում իրենց անսկզբունքայնությունը»:
Էրդողանը համեմատել է միջազգային լրատվամիջոցների վերաբերմունքը Արևմուտքում և Թուրքիայում կատարվող կատարվող ցույցերի նկատմամբ:
«Գերմանիայում կամ Ամերիկայում, երբ ոստիկանությունը ցուցարարներին ցրում է, դա երբեք ոստիկանական բռնություն չի ներկայացվում: Փողոցները փակողներին էլ «խելացի երեխաներ» գեղեցիկ պիտակավորումներ չեն տալիս»: Ըստ Էրդողանի՝ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ և դրանից հետո տեղի ունեցածը լրատվամիջոցների ցուցաբերած երկակի ստանդարտների կիրառման ամենավառ օրինակն է:
«Նրանք, ովքեր մեզ ժողովրդավարության դասեր են տալիս, չտեսան, որ մեր ազգը մեծից փոքր միավորվեց և 248 հոգու կյանքի գնով ժողովրդավարության նոր ասք գրեց: Թող ոչ ոք մեզ վրա մատ թափ չտա: Այս ազգը սեփական ճագատագիրը որոշելու զորություն ունի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |