• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 07:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:26, 16 Նոյեմբեր 2016

Bild: Գերմանացի նախարարին Թուրքիայում ավտոբուս են նստեցրել

Bild: Գերմանացի նախարարին Թուրքիայում ավտոբուս են նստեցրել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի` Թուրքիա կատարած այցը անցել է ոչ բարեկամական մթնոլորտում: Այս մասին գրում է գերմանական «Bild» պարբերականը:

Ըստ «Bild»-ի` թուրքական կողմի «սառը վերաբերմունքը» զգացվել է օդանավակայանից սկսած, որտեղ գերմանացի նախարարին բարձրաստիճան  ընդունելություն չի ցուցաբերվել: Մասնավորապես, չի եղել կարմիր գորգ, ինքնաթիռին մեքենա չի մոտեցվել, իսկ նախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը օդանավակայանից տեղափոխել են ոչ թե հատուկ ծառայողական մեքենայով, այլ՝ ավտոբուսով:

Պարբերականը գրում է, որ Անկարայում Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը բոլորովին չի զգացել «թուրքական հայտնի հյուրընկությունը»: Նշվում է, որ նույնիսկ նախարարին տեղափոխող մեքենայի վրա չի եղել գերմանական դրոշը. թուրքերը պատճառաբանել են նրանով, որ «գերմանական դրոշի գույներին համապատասխան կտոր չի ճարվել»:

Ըստ աղբյուրի՝ նման ընդունելությամբ թուրքերը ցանկացել են ցույց տալ, որ «զայրացած են» Գերմանիայի վրա:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները սրվել էին հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո, ինչի պատճառով Թուրքիան հետ էր կանչել Բեռլինում իր դեսպան Հուսեյին Ավնի Քարսլըօղլուին, իսկ հարաբերություններն իջեցրել ժամանակավոր հավատարմատարի մակարդակի:

Բունդեսթագի որոշմանը հաջորդել էր Թուրքիայում ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմակաբազայի ճգնաժամը. թուրքական իշխանությունները թույլ չէին տվել գերմանացի պատգամավորներին այցելել գերմանացի զինվորականներին:

Գերմանիայի դիրքորոշումը և քննադատությունները հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ներքաղաքական իրադարձությունների, ապա ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրողների և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների ձերբակալության շուրջ էլ ավելի էին սրել երկկողմ հարաբերությունները:

Իսկ օրերս Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Միշել Ռոթը հայտարարել էր, թե Գերմանիան իր համերաշխությունն է հայտնում Թուրքիայի բոլոր ընդդիմադիր ուժերին:  Ռոթի այս խոսքերը քաղաքական շրջանակներում մեկնաբանվել էին որպես Բեռլինի՝  քաղաքական ապաստան խնդրողներին ընդունելու պատրաստակամության արտահայտություն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է
17:33, 19 օգոս
Ճապոնիայի ՊՆ նախարարը Թուրքիայում է

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}