Իրավական13:13, 15 Նոյեմբեր 2016
Ֆրանսիայի արդարադատության նախարար.«Թուրքիայից ստացվող լուրերը հուսադրող չեն»

Եվրահանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչները քննարկել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորված կամ աշխատանքից հեռացված դատավորների ու դատախազների խնդիրը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժան ժակ Յուրվոասը հանդես է եկել մեկնաբանություններով:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի մասին ստացվող տեղեկությունները բոլորովին հուսադրող չեն, իսկ Անկարայի բռնած ուղին մի շարք հարցերի առաջացման տեղիք է տալիս:
Ֆրանսիայի արդարադատության նախարարը նշել է, որ ինքն անցյալ ամիս նամակ է հղել Թուրքիայի իր պաշտոնակից Բեքիր Բոզդաղին, սակայն դեռ որևէ պատասխան չի ստացել:
Յուրվոասը տեղեկացրել է, որ նա Ֆրանսիայի անունից եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղարին իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների առթիվ:
Առաջիկա օրերին ֆրանսիացի նախարարը նախատեսում է անհայտ պայմաններում գտնվող թուրք դատավորների և դատախազների հարցը քննարկել Դատավորների միջազգային միության հետ: Նա հայտնել է, որ թե ֆրանսիական, թե միջազգային իրավապահ կառույցները մտահոգված են թուրք դատավորների և դատախազների դրությամբ:
«Մեզ անհանգստացնող հարցով Թուրքիայի կառավարության ընտրած ճանապարհը մի շարք հարցեր է առաջացնում: Շատ կարևոր է, որպեսզի Թուրքիան հաշվի առնի Եվրահանձնաժողովի կարծիքը»:
Յուրվոասը նաև նշել է, որ սխալ է Ֆրանսիայում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը համեմատել Թուրքիայի արտակարգ դրության հետ: Նա նկատել է տվել, որ Ֆրանսիայում ռեժիմը գտնվում էր խորհրդարանի և դատական համակարգի վերահսկողության տակ, ինչը չի կարելի ասել Թուրքիայի դեպքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |