Գիտակրթական11:23, 14 Նոյեմբեր 2016
Գիրք կարդալը Թուրքիայի բնակչության նախասիրությունների մեջ 235-րդ տեղում է

Թուրքիայում ամեն տարի տասնյակ հազարավոր գրքեր են հրատարակվում, սակայն գիրք կարդալու սովորությունն այս երկրում, մեղմ ասած, չի արմատավորվում: «Milliyet» թերթի թղթակից Գյունգյոր Ուրասն ուշագրավ հոդված է հրապարակել երկրում գրքի նկատմամբ ցուցաբերվող հակասական վերաբերմունքի մասին:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հետազոտությունները ցույց են տվել, որ այս երկրի քաղաքացիներն օրական միջին հաշվով 6 ժամ հեռուստացույց են դիտում և 3 ժամ օգտվում ինտերնետից: Իսկ ահա գիրք կարդալը Թուրքիայի բնակչության նախասիրությունների մեջ գրավում է 235-րդ տեղը: Օրվա ընթացքում գիրք կարդալուն տրամադրվում է միջինում ընդամենը 1 րոպե ժամանակ:
Աշխարհում ամենաշատ գիրք կարդացող երկրներն Անգլիան և Ֆրանսիան են: Այստեղ բնակչութան 21 տոկոսն ունի գիրք կարդալու ձևավորված ավանդույթ: Ցուցակում այս երկրներին հետևում են Ճապոնիան (14 տոկոս), Ամերիկան, (12 տոկոս), Իսպանիան (9 տոկոս) : Թուրքիան այդ ցանկում զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը՝ 0.1 տոկոս ցուցանիշով: Այստեղ գիրք է կարդում յուրաքանչյուր հազար մարդուց միայն չորսը:
Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր մարդ միջինում գրքեր գնելու համար ծախսում է 1.3 դոլար, Թուրքիայի քաղաքացիները գրքերի վրա ծախսում են ընդամենը 0.25 դոլար:
Երեխաներին գիրք նվիրելու սովորության տեսանկյունից այս երկիրը 180 երկրների ցանկում 140-րդ տեղում է: Թուրք երեխաները գիրք կարդալու առումով զիջում են աֆրիկյան երկրների երեխաներին:
Վերջին 50-60 տարիների ընթացքում Թուրքիայում ոչ միայն չի զարգացել գիրք կարդալու սովորությունը, այլև նկատելիորեն հետընթաց է ապրել:
Մյուս կողմից՝ Թուրքիայում յուրաքանչյուր տարի 45-50.000 անուն գիրք է տպագրվում: Իսկ էլեկտրոնային տարբերակով հրապարակվում է ևս 4-5.000 գիրք: Տպագրվող գրքերի 58 տոկոսը դասագրքեր են: Եվս 15.000-ը՝ գեղարվեստական գրքեր, 1.500-ը՝ մշակույթի և արվեստի բնագավառներին վերաբերող գրքեր, 3.000-ը՝ կրոնական գրքեր:
Ըստ վիճակագրության՝ 2015թ. Թուրքիայում վաճառվել է 330 մլն գիրք, 2014թ.՝ 334 մլն գիրք: Այս երկրում գործում է շուրջ 1.800 տպագրատուն և 6.000 գրախանութ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |