Տարածաշրջան12:55, 11 Նոյեմբեր 2016
Թուրքիայի իշխող կուսակցությունը սահմանադրական փոփոխությունները կիրականացնի «գորշ գայլերի» օգնությամբ

Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Բինալի Յըլդըրըմը այսօր Տրապիզոնում տեղի ունեցած միտինգին հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններն իրականացնելու են «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) հետ համագործակցելով: Վերջինս, ի դեպ, համարվում է «Գորշ գայլեր» (Bozkurt) ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «ԱՇԿ-ի հետ կիրականացնենք սահմանադրական փոփոխությունները և կյանքի կկոչենք նախագահական համակարգը»:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ երկար ժամանակ քննարկվող սահմանադրական փոփոխությունները չեն կարողացել իրականացնել, քանի որ մյուս կուսակցություններն այդ հարցում չեն համագործակցել իրենց հետ:
Յըլդըրըմը հայտնել է, որ այժմ ԱՇԿ-ի նախագահ Դևլեթ Բահչելին այդ հարցում համագործակցելու պարտավորվածություն է վերցրել իր վրա, և 2 կուսակցությունները շուտով ձեռնամուխ կլինեն փոփոխությունների գործին:
Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է նաև, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախ կներկայացվի մեջլիսի հաստատմանը, այնուհետև կանցկացվի հանրաքվե:
Թուրքիայում հաստատված է կառավարման խորհրդարանական համակարգ, որը փոխելու համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Կառավարման համակարգի փոփոխմամբ կընդլայնվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները:
Սահամանդրական փոփոխությունների առաջարկը մեջլիսում անցկացնելու համար անհրաժեշտ է 330 ձայն: ԱԶԿ-ն մեջլիսում ունի 316 ձայն: Իշխող կուսակցությանը անհրաժեշտ է 14 քվե փոփոխությունները մեջլիսում հաստատելու, այնուհետև հանրաքվե անցկացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |