Իրավական13:26, 10 Նոյեմբեր 2016
Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքական ընդդիմադիր «Özgür Gündem» լրատվական կայքի 9 ներկայացուցչի դեմ դատարան հայց է ներկայացվել:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայտնում է, որ Ստամբուլի դատախազությունը ներկայացրել է մեղադրական, որտեղ կայքի գլխավոր խմբագիր Բիլիր Քայան, ղեկավար կազմից Քեմալ Սանջըլըն, Ինալ Քըզըլքայան, նախկին խմբագիր Էրեն Քեսքինը, ղեկավար խորհրդի անդամներ Ասլը Էրդողանը, Բիլգե Ջոնթեփեն, Ֆիլիզ Քոչալին, Նեջմիյե Ալփաը և Ռագըփ Զարաքոլուն մեղադրվում են «զինված ահաբեկչական կազմակարպությանն անդամկցելու», «պետության միասնականությունը և ամբողջականությունը խախտելու», «հանցանք գործելու նպատակով հիմնված կազմակերպությանն անդամակցելու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ:
Միջանկյալ նշենք, որ թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ հատորներ է նվիրել Ազգային գրադարանին:
Մեղադրականում նշվում է, որ «Özgür Gündem»-ը եղել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) տպագիր մարմինը, որտեղ տեղ են հատկացվել PKK-ի և «Քրդական համայնքների միության» (KCK) ղեկավարների հոդվածներին և տեսակետներին:
Ըստ մեղադրականի՝ կայքում հրապարակվում էին KCK-ի գործադիր խորհրդի անդամ Մուստաֆա Քարասուի (Հուսեյին Ալի կեղծամվամբ), PKK-ի հիմնադիրներից Մուզաֆֆեր Այաթայի, KCK գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի հոդվածները:
Մեղադրականում նաև նշվում է. «Özgür Gündem-ը եղել է ահաբեկչական կազմակերպության խոսափողը, հրապարակել է կազմակերպության բարձրաստիճան ղեկավարների հայտարարությունները, ահաբեկչական կազմակերպության և դրա ղեկավարների օգտին իրականացված քարոզարշավը հասանելի է դարձրել նրանց համակիր զանգվածներին, հրապարակել է Թուրքիայի դեմ հասարակական կարծիք ձևավորող անհիմն լուրեր, PKK-ի գործողությունները ներկայացրել է որպես իրավական, ժողովրդին դրդել է ատելության և ապստամբության»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |