Իրավական09:10, 10 Նոյեմբեր 2016
ՄԱԿ-ի պաշտոնավարող դատավորը Թուրքիայում անազատության մեջ է

Դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող ՄԱԿ-ի դատավորը Թուրքիայում անազատության մեջ է:
Թուրքական ընդդիմադիր «Diken.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ը կոչ է արել ազատ արձակել դատավոր Այդըն Սեֆա Աքային: Վերջինս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո կալանավորվել էր և հռչակվել «գյուլենական իմամ»:
ՄԱԿ-ի միջազգային քրեական տրիբունալի նախագահ Թեոդոր Մերոնը հայտարարել է, որ Աքայի ազատազրկման պատճառով կաթվածահար են եղել Ռուանդայի դատավարությունները: Նշենք, որ Աքայը Ռուանդայի վերաքննիչ դատարանի 5 հոգանոց դատական հանձնաժողովի անդամ է:
Մերոնը նշել է, որ իրենք դիմել են Անկարային՝ Աքայի վիճակի մասին տեղեկություններ ստանալու և նրան այցելելու համար: Սակայն Անկարայից որևէ պատասխան չի ստացվել:
ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի նախագահը իր մտահոգությունն է հայտնել հարցի վերաբերյալ Թուրքիայի լռության առթիվ և հավելել. «Բոլորս էլ գիտենք, թե հիմա Թուրքիայում որքան մարդիկ են ազատազրկված: Այդ պատճառով էլ, բնականաբար, մտահոգված եմ իմ գործընկերոջ ճակատագրով»:
Մերոնը նշել է նաև, որ Թուրքիան դեպքի առթիվ ոչ մի փաստաթուղթ չի ուղարկել ՄԱԿ-ին կամ ՄԱԿ-ի նախագահին և շեշտել, որ դրանով Թուրքիան, փաստոերն, թերացել է ՄԱԿ-ի առջև ստանձնած իր պարտավորություններում:
«Սա շատ լուրջ խնդիր է, քանի որ միջազգային քրեական դատարանների արդի պատմության մեջ առաջին անգամն է որևէ երկիր բանտարկում ՄԱԿ-ի պաշտոնավարող դատավորին», - նշել է Մերոնը՝ կոչ անելով ազատ արձակել Աքային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |