Տնտեսական07:34, 09 Նոյեմբեր 2016
Թայվանի տեխնոլոգիական ընկերությունները պատրաստվում են մեծածավալ ներդրումներ անել Թուրքիայում

Թուրքիայում Թայվանի դեսպան Յասեր Չենգը և Թայվանի արտաքին առևտրի զարգացման կենտրոնի Թուրքիայի բաժնի տնօրեն Սուա Չենը հայտարարել են Թուրքիայում ներդրումներ անելու մտադրության մասին: Թայվանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիայում գործող թայվանական կազմակերպությունները մեծացնելու են ներդրումների չափը, ինչպես նաև ներգրավվելու են նոր ընկերություններ:
Ըստ թուրքական «Dunya.com» լրատվական կայքի` Թայվանի աշխարհահռչակ տեխնոլոգիական ընկերություններից («Acer»-ը, «Asus»-ը, «HTC»-ն, «Zyxel»-ը, «FSP», «Gigabyte») 3-ը Թուրքիայում գործարան կկառուցեն:
Առաջին գործարանն արդեն պատրաստ կլինի 2019-ին:
Թայվանի արտաքին առևտրի զարգացման կենտրոնի Թուրքիայի բաժնի տնօրենը հայտնել է, որ 2015-ին իր երկրից Թուրքիա կատարված արտահանումը կազմել է 1.5 մլրդ դոլար, որի մեծ մասը եղել են բջջային հեռախոսներ, համակարգիչներ, թվային տեսախցիկներ և այլ նորագույն տեխնիկաներ:
Վերջինս ավելացրել էն աև, որ թուրքական 80 մլն-ի հասնող շուկան շատ հետաքրքիր է իրենց համար, քանի որ այդ շուկան զարգանալու մեծ ներուժ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |