Տարածաշրջան07:32, 08 Նոյեմբեր 2016
Թուրքական լրատվամիջոցները կրկին թիրախավորել են Գարո Փայլանին

Թուրքական լրատվամիջոցները կրկին թիրախավորել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանին: Թուրքական «Yeni akit» ազգայնամոլական թերթի կայքը «ստոր համեմատություն» է անվանել Փայլանի` Twitter-ում արած հայտարարությունը, որում հայ պատգամավորը ԺԴԿ-ական գործընկերների ձերբակալությունները համեմաատել էր 1915 թվականի ապրիլի 24-ի հետ:
Թերքի ուշադրությունից չի վրիպել նաև Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից Twitter միկրոբլոգում Փայլանի հայտարարության վերահրապարակումը:
Թուրքական կայքերը կրկին հրապարակել են քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և Հայ դատի հանձնախմբի անդամների համատեղ լուսանկարը, որի հետին պլանում երևացող քարտեզում, ըստ թուրքական աղբյուրների, ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները (Արևմտյան Հայաստան) ներառված են Հայաստանի Հանրապետության կազմում:
Հիշեցնենք, որ ԺԴԿ-ական պատգամավորների ձերբակալության առիթով Փայլանը Twitter-ում կատարել էր հետևյալ գրառումը. «Մեր ապրած տարին 1915-ն է, օրը` ապրիլի 24-ը: Թույլ չենք տալու, որ այս ֆաշիստները կործանեն մեր երկիրն ու մեր երիտասարդությանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |