Տնտեսական07:06, 08 Նոյեմբեր 2016
Թուրքական լիրան կրկին ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ: Նոյեմբերի 8-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանվել է 3.18 թուրքական լիրա, որը նոր ռեկորդային ցուցանիշ է:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ փոխարժեքի տատանումները պայմանավորված են ներքին և արտաքին գործոններով: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները դրական ազդեցությունն են թողել համաշխարհային շուկայի վրա՝ ամրապնդելով դոլարի դիրքերը, իսկ Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների և ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրողների ձերբակալությունները լարվածություն են ստեղծել երկրի ներքաղաքական կյանքում՝ ազդելով լիրայի կայունության վրա:
Եվրոյի փոխարժեքը նունպես աճել է: 1 Եվրոյի դիմաց սահմանվել է 3.51 լիրա:
Հիշեցնենք, որ թուրքական լիրայի վերջին արժեզրկումը արձանագրվել էր այս տարվա սեպտեմբերի վերջին: Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի և համաշխարհային շուկայի զարգացումների հետևանքով սեպտեմբերի 29-ին 1 դոլարի դիմաց սահմանվել էր 2,99-3 թուրքական լիրա: Իսկ ահա ամսի 30-ին դոլարի փոխարժեքը հատել էր 3 լիրայի սահմանը՝ կազմելով 3.0045 լիրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |