Քաղաքական09:44, 07 Նոյեմբեր 2016
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ. «Պատգամավորներին կալանավորելով՝ Անկարան ծառայություն է մատուցում ահաբեկչությանը»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նկատմամբ հետապնդումները որակել է ոչ սահմանադրական և անտրամաբանական:
Թուրքական «Milliyet» թերթի տեղեկացմամբ` գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը արտահերթ ժողով է գումարել, որի ժամանակ ընդունված հայտարարության մեջ պահանջում է դադարեցենել «Cumhuriyet» թերթի նկատմամբ սկսված «ոչ իրավական և անտրամաբանական» դատական գործը: «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանը» (FETÖ` թուրքական մամուլում այսպես է անվանվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած շարժումը) անդամակցելու մեղադրանքով սկսված իրավական գործընթացը ԺՀԿ-ն բնորոշել է որպես կառավարության կողմից ուղղորդվող և նրա միջամտությամբ սկսված քաղաքական դատավարություն:
ԺՀԿ-ն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) մեղադրել է Թուրքիան վատ կառավարելու, պետական ապարատի բոլոր ոլորտներում FETÖ-ի ներկայացուցիչներ նշանակելով, գիտակցաբար և ծրագրված կերպով Թուրքիան հեղաշրջման եզրին հասցնելու մեջ: ԺՀԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԱԶԿ-ն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հետևությունների անելու փոխարեն շարունակում է բացառել հասարակական կոնսենսուսը, ինչպես նաև հարձակվել ժողովրդավարական, աշխարհիկ, սոցիալական, իրավական պետության սկզբունքների և Թուրքիայի հանրապետության հիմնական արժեքների վրա:
Ըստ ԺԴԿ-ի հայտարարության՝ Թուրքիայում դատական համակարգը անցել է քաղաքական իշխանության վերահսկողության տակ, իսկ երկրում նախագահական պալատը հեղաշրջում է իրականացնում՝ որպես պատրվակ օգտագործելով FETÖ-ի դեմ պայքարը:
Ստեղծված իրավիճակը թուրք ժողովրդի ազատության և երկրի ապագայի դեմ սպառնալիք որակելով՝ ԺՀԿ-ն հետևյալ պահանջներն է ներկայացնում.
-
Րոպե առաջ դադարեցնել «Cumhuriyet» թերթի դեմ FETÖ-ին անդամակցելու մեղադրանքով սկսված ոչ իրավական և անտրամաբանական դատավարությունը:
-
Դադարեցնել մամուլի նկատմամբ բոլոր ճնշումները: Պետք է վերացվեն խղճի, մտքի, արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու ազատության իրացմանը խոչընդոտող բոլոր ճնշումները: Կալանավորված բոլոր լրագրողները պետք է ազատ արձակվեն:
-
Կարճ ժամանակում բացահայտել հեղաշրջման փորձը կատարող, աջակցող ռազմական, քաղաքական գործիչներին ու բյուրոկրատիայի ներկայացուցիչներին և դատել օրենքի շրջանակներում: Մյուս կողմից, պետք է ճանաչել բոլոր քաղաքացիների արդար դատավարության իրավունքը, որոնք Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության ժամանակ ձերբակալվել կամ ազատվել է աշխատանքից:
-
ԱԶԿ-ն պատգամավորներին կալանավորելով ծառայություն է մատուցում ահաբեկչությանը: Իրավական գործընթացը դեռ չավարտված պատգամավորներին կալանավորելը հակառակ է սահամանդրությանը: Այս անօրինականությունների պետք է վերջ դրվի:
-
Ավտորիտար ռեժիմը, սահմանափակելով քաղաքացիների խոսքի, հավաքների և նախաձեռնություների ազատությունները, ճնշում է հասարակության բոլոր խմբերին: Պետք է անհապաղ վերջ դնել դպրոցների, համալսարանների, թոշակառուների, կանանց, հասարակական կազմակերպությունների, գործարարների և մեր բոլոր քաղաքացիների կյանքի անվտանգության ուղղված սպառնալիքներին, հարձակումներին և ճնշումներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Թուրքիայում կալանվորվել էին ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի խմբագրական և ղեկավար կազմի 9-ը ներկայացուցիչ: Նույն շրջանում թուրքական դատարանի որոշմամբ՝ կալանավորվեցին քրդամետ ԺԴԿ-ի 9 պատագամավոր, որոնց թվում նաև կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։

Թուրքիայի նախագահը մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ:

Մայիսի 12-ին Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |