Իրավական07:39, 05 Նոյեմբեր 2016
Թուրիքայում HDP-ի պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության» (ԺԴԿ-HDP) նահանգային և կենտրոնական ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ են սկսվել։ Երեկ ձերբակալվել էին կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուսեքդաղը։ Ձերակալված պատգամավորներից 9-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։
Թուրքական «Sondakika» լրատվական կայքը ընդդիմադիր կուսակցության պատգամավորների կալանավորումից հետո ներկայացրել է Թուրքիայում պատգամավորին մանդատից զրկելու կարգը և թե ինչպես դա կարող է անդրադառնալ մեջլիսի գործունեության վրա։
Այսպիսով՝ ձերբակալված կամ կալանավորված պատգամավորը շարունակում է պահպանել իր մանդատը, նա կարող է ստանալ իր աշխատավարձը, հեռակա կարգով հարցեր և առաջարկներ ուղղել մեջլիսին։ Պատգամավորը մանդատից զրկվում է միայն այն ժամանակ, երբ իր նկատմամբ կայացված դատական վճիռը հաստատվում է Գերագույն դատարանի կողմից, ապա ընթերցվում է մեջլիսում։
Ըստ աղբյուրի՝ ԺԴԿ պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ։ Եթե ԺԴԿ 59 պատգամավորից 28-ը կորցնի մանդատը, ապա ըստ սահմանադրության, 3 ամսվա ընթացում նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Բացի այդ ԺԴԿ խմբակցությունը կարող է ամբոջ կազմով հրաժարական ներկայացնել, սակայն այս դեպքում հրաժարականը ընդունելի չի համարվում, եթե չի հաստատվում մեջլիսի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |