Իրավական07:30, 03 Նոյեմբեր 2016
«Մամուլի ազատության միջազգային կոալիցիան» պահանջում է Անկարայում անհապաղ ժողով անցկացնել

«Մամուլի ազատության միջազգային կոալիցիան» աջակցություն է հայտնել Թուրքիայի «Cumhuriyet» թերթի ձերբակալված լրագրողներին և դատապարտել մամուլի դեմ կիրառվող բռնությունները: Կոալիցիան ներառում է աշխարհի ավելի քան 150 երկիր ներկայացնող 14 մեդիա կազմակերպություն:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես եկած կազմակերպությունները նշել են, որ «Cumhuriyet»-ի լրագրողներ Քադրի Գյուրսելի և Մուրաթ Սաբունջուի ձերբակալությունը խորը մտահոգություն է առաջացրել աշխարհի լրագրողների մոտ: Նրանք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս երկու լրագրողները Վիեննայում տեղակայված «Մամուլի միջազգային ինստիտուտի» տնօրենների խորհրդի անդամ են:
Կոալիցիան հիշեցրել է, որ բացի վերջին օրերին հարձակման ենթարկված «Cumhuriyet» թերթից, Թուրքիայում օրերս փակվել են նաև 15 մեդիա կազմակերպություններ, իսկ ճաղերի հետևում գտնվող լրագրողների թիվը անցել է 140-ը: «Մամուլի ազատության միջազգային կոալիցիան» նոյեմբերի 2-ին նամակներ է ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, արդարադատության նախարար ԲԵքիր Բոզդաղին և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
Նամակով կոալիցիան մասնավորապես թույլտվություն է խնդրել Թուրքիայում հապշտապ նիստ գումարելու համար: Նշենք, որ Մամուլի ազատության միջազգային կոալիցիայի ներկայացուցչական պատվիրակությունը վերջին անգամ 2 տարի առաջ էր ժողով գումարել Անկարայում: Այդ ժամանակ պատվիրակությունը հանդիպումներ էր ունեցել նաև նախագահ Էրդողանի, նախարար Բոզդաղի և ժամանակի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:
Նշենք, որ մամուլի ազատության կոալիցիայում բացի Վիեննայի ինստիտուտից տեղ են գտել նաև այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ), «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը, «Լրագրողների միջազգային ֆեդերացիան» (IFJ), «Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ), «Article 19»-ը, «Index on Censorship»-ը, «Ethics journalism network» (EJN), բանաստեղծների և արձակագիրների «Միջազգային PEN» կազմակերպությունը, «Լրագրողների և հրատարակիչների համաշխարհային ֆեդերացիան» (WAN-IFRA), «Հարավարևելյան Եվրոպայի մեդիակազմակերպությունը» (SEEMO), «Խոսքի ազատության պաշտպանության միջազգային ասոցիացիան» IFEX, «Եվրոպայի լրագրողների միությունը» (AEJ) և «Եվրոպայի մամուլի և մեդիայի ազատության կենտրոնը» (ECPMF).
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի 13 աշխատակից ձերբակալվել էր հոկտեմեբերի 31-ին՝ «Գյուլենական համայնքի» օգտին հանցավոր գործունեություն ծավալելու մեղադրանքով: Այս հանգամանքը հարուցել է թե Թուրքիայում գործող զանազան կազմակերպությունների, թե միջազգային կառույցների ու հանրության բուռն դժգոհությունն ու տարբեր հարթակներից Թուրքիային ուղղված պարբերական քննադատությունների տեղիք է տվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |