Տարածաշրջան13:30, 02 Նոյեմբեր 2016
Չավուշօղլուի կոշտ պատասխանը Իրաքի վարչապետին.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօլղուն նոյեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի՝ թուրք-իրաքյան սահմանի մոտ թուրքական զորքերի ու զրահատեխնիկայի կուտակման վերաբերյալ հայտարարությանը:
Միջանկյալ նշենք, որ Իբադին պաշտոնական Անկարային զգուշացրել էր, որ նման քայլերի շարունակության դեպքում Թուրքիան Իրաքի կողմից թշնամի կդիտվի և դրա դեմ կցուցաբերվի համապատասխան վերաբերմունք:
«Եթե դու այդքան ուժեղ ես, ինչո՞ւ է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» տարիներ շարունակ օկուպացնում քո տարածքը: Դու չես կարողանում պայքարել ահաբեկչական կազմակերպության դեմ, դու թույլ ես: Մենք բարեկամական ուղերձ ենք հղում, իսկ Աբադին սադրող ուղերձներ է հղում»,-ըստ թուրքական «Hurriyet»-ի՝ ասել է Չավուշօղլուն
Հիշեցնենք, որ երեկ թուրքական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Անկարայից ու Չանքըրըյից ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր, անվավոր զրահատեխնիկա և այլ հատուկ տեխնիկաներ են ուղարկվել թուրք-իրաքյան սահման` Քիլիս նահանգի Սիլոփի շրջանին հարող հատված:
2 երկրների միջև լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորախումբն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |