Տնտեսական08:09, 02 Նոյեմբեր 2016
Թուրքիայում շուտով կսկսվի աշխարհի 3-րդ ծովային օդանավակայանի շինարարությունը

Նոյեմբերի 3-ին Թուրքիայի Ռիզե-Արթվին օդանավակայանի համար շինարարական կազմակերպությունների մեջ մրցույթ կանցկացվի: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 15 կազմակերպություն:
Երկրի թվով 56-րդ օդանավակայանը կկառուցվի Ռիզեյից 35, Արթվինից՝ 75 կմ հեռավորության վրա՝ ծովի մակերեսին: Օդանավակայանի հիմքի համար ջրում արհեստականորեն լիցք կկատարվի և ցամաքի հատված կստեղծվի: Այդ նպատակով շուրջ 88.5 մլն տոննա շինանյութ կօգտագործվի: «Լցոնվող» ծովի հատվածի ամենամեծ խորությունը 22 մետր է, ամենափոքրը՝ 17 մետր:
Օդանավակայանը կունենա 3 կմ լայնք և շուրջ 45 մետր երկարությամբ թռիչքուղի: Այն կկառուցվի ծովափին զուգահեռ՝ արևելքից արևմուտք տեղակայմամբ: Ակնկալվում է, որ Ռիզե -Արթվին օդանավակայանը տարեկան կսպասարկի 2 մլն ուղևորի:
Սա կլինի ծովի վրա կառուցված աշխարհում 3-րդ, իսկ Թուրքիայում 2-րդ օդանավակայանը: Թուրքիայում և ողջ Եվրոպայում այս առումով առաջինը Օրդու-Գիրեսունի օդանավակայանն է, որը շահագործման է հանձնվել 2015թ. մայիսին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |