• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 20:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:17, 01 Նոյեմբեր 2016

Թուրքիայում հեղաշրջման փորձի վնասները կփոխհատուցվեն զինվորականների թոշակներից

Թուրքիայում հեղաշրջման փորձի վնասները կփոխհատուցվեն զինվորականների թոշակներից

Թուրքիայի կառավարության հատուկ որոշմամբ կալանք է դրվել բոլոր այն զինվորականների կենսաթոշակային կուտակային ֆոնդի հաշիվների (OYAK-Բանակի օգնության ֆոնդ) վրա, որոնք հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հեռացվել են զինված ուժերի շարքերից` գյուլենական շարժման (համայնք) հետ կապ ունենալու պատճառով:

Թուրքական բանակի բոլոր սպաների համար, ըստ իրենց կոչումների ու պաշտոնների, ծառայության ողջ ընթացքում գումար է կուտակվում «Բանակի օգնության ֆոնդում» ունեցած իրենց հաշիվներին, որը ծառայության ավարտից սկսած թոշակի տեսքով վերադարձվում է վերջիններին:

Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի` կառավարության այս որոշումը, որը հղում է անում վերջերս փոփոխության ենթարկված ահաբեկչության մասին օրենքի 20-րդ հոդվածին, հնարավորություն է տալիս դատախազության պահանջով և դատարանի որոշմաբ սառեցնել ձերբակալված կամ բանակից հեռացված սպաների ֆոնդային հաշիվները:

Ֆոնդում գտնվող սառեցված հաշիվներում առկա գումարների ճակատագիրը (որոնք գեներալ մայորների համար կազմում են 250-300 հազար թուրքական լիրա (100.000 դոլար), իսկ գեներալ գնդապետների համար հասնում են մինչև 1 մլն լիրայի  (330.000 դոլար)), կորոշի դրանց տերերի վերաբերյալ իրականացվող դատավարությունների ու քննությունների ավարտից հետո:

Հեղաշրջման փորձի մեջ մեղավոր ճանաչված բոլոր սպաները կզրկվեն գումարներից, իսկ այդ գումարները կուղղվեն հեղաշրջման գիշերը տեղի ունեցած ավերածությունների փոխհատուցմանը: Դրանցից փոխհատուցում կտրամադրվեն նաև հեղաշրջման գիշերը բախումների ընթացքում զոհված քաղաքացիների ու ոստիկանների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականների կողմից ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են գյուլենական համայնքին և առաջնորդ Գյուլենին: Վերջինս հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին՝ այն անվանելով հոլիվուդյան ֆիլմի սցենարով բեմականացում:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
11:16, 09 սեպ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}