Հասարակական08:34, 01 Նոյեմբեր 2016
Էրդողանին «վիրավորած» հեռուստաընկերության տնօրենը հրաժարական է տվել

Կահիրեում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներ տեղադրած Եգիպտոսի «Nineva el-Gad» հեռուստաընկերության տնօրեն Աբդուլլաթիֆ ալ-Մենավին հրաժարական է տվել:
Թուրքական «Sondakika» լրատվամիջոցի տեղակացմամբ՝ պաստառները, որոնց վրա պատկերված էր Էրդողանը՝ նստած խալիֆայական գահին , մեծ աղմուկ են բարձրացրել, ինչն էլ դարձել է տնօրենի պաշտոնաթողության պատճառը:
Աբդուլլաթիֆ ալ-Մանեվվին հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ ասել է, որ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո իր պաշտոնավարումն այլևս թե իր, թե հեռուստաընկերության համար դժվարություններ է առաջացնում, ուստի նա որոշել է հեռանալ:
Հիշեցնենք, որ վերջերս Կահիրեի Թահրիր հրապարակում «Nineva el-Gad» հեռուստաընկերության կողմից գովազդային վահանակների վրա տեղադրված պաստառներին պատկերված է եղել Էրդողանը՝ նստած խալիֆայական գահին: Այս կերպ հեռուստաընկերությունը ծաղրել էր Թուրքիայի նախագահի՝ Օսմանյան խալիֆիայության վերականգնման մասին երազանքները:
Եգիպտոսի ոստիկանությունը արագ հեռացրել էր պաստառները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |