Տարածաշրջան11:15, 28 Հոկտեմբեր 2016
ԱՄՆ-ն Անկարայում և Իզմիրում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ մարդաշատ վայրերից

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին հոկտեմբերի 29-ին Իզմիրում և Անկարայում անցկացվելիք Հանրապետության օրվա միջոցառումների ժամանակ հեռու մնալ մարդաշատ վայրերից:
Դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ տարբեր քաղաքական ուժերը հայտարարել են դեպի Աթաթուրքի դամբարան երթ կազմակերպելու մասին: Սակայն Անկարայի նահանգապետարանը անվտանգության նկատառումներով արգելել է ցույցեր և հավաքներ կազմակերպել:
Նշվում է, որ Անկարայում և Իզմիրում անցկացվելիք ցույցերը չնայած խաղաղ բնույթ են կրելու, բայց կարող են վերածվել բախումների: Այս կապակցությամբ դեսպանատունը ԱՄՆ քաղաքցիներին զգուշացնում է «մարդաշատ վայրերից հեռու մնալ, ցույցերի և միջոցառումների վայրերում ուշադիր լինել»: Ըստ դեսպանատան հայտարարության՝ միջոցառումների ժամանակ պարզապես մարդաշատ վայրում հայտնվելը կարող է ձերբակալության պատճառ դառնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |