Հասարակական11:51, 27 Հոկտեմբեր 2016
Չե Գևարան հետևում էր Աթաթուրքի ելույթներին

Մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության մասնակից Չե Գևարայի (Էռնեստո Գևարա) որդին` լուսանկարիչ Քամիլո Գուևարան մեկնել է Ստամբուլ, որտեղ տեղի է ունենալու իր լուսանկարների ցուցահանդեսը` «Տաբու» խորագրով:
Գևարան Ստամբուլում «Haberturk»-ին հարցազրույցում ասել է, որ սա իր առաջին օտաերկրյա ցուցահանդեսն է:
Հարցազրույցի ընթացքում լրատվամիջոցը հարց է ուղղել Գևարային այն մասին, թե արդյոք ճիշտ են այն խոսակցությունները, որ երբ մահացավ իր հայրը, վերջինիս պայուսակում հայտնաբերվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ելույթները հավաքագրած `«Nutuk» (Ելույթ) անվանմամբ աշխատությունը: Լուսանկարիչը նշել է, որ ինքը այդ մասին տեղյակ չէ, սակայն գիտի, որ իր հայրը ճանաչել է Աթաթուրքին և կարդացել է վերջինիս ելույթները:
Նա նաև հայտնել է, որ երբ Չե Գևառան Ֆիդել Կաստրոի հետ մեկնեց Կուբա, ընտանիքին գրած նամակում օգտագործել էր թուրք պոետ, թուրքական գրականության հեղափոխական պոեզայի հիմնադիր Նազիմ Հիքմեթի ստեղծագործություններից մեկի «Անավարտ երգի տխրությունը ինձ վրա եմ կրելու» հատվածը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |