• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 20:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական13:52, 27 Հոկտեմբեր 2016

Թուրքիան կրթության մակարդակով 38 երկրների ցանկում 35-րդն է

Թուրքիան կրթության մակարդակով 38 երկրների ցանկում 35-րդն է

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է կրթության վերաբերյալ 2016թ. իր զեկույցը: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ Թուրքիան կրթության որակի տեսանկյունից OECD անդամ 38 երկրների ցանկում 35-րդ տեղն է գրավել:

Ցանկի առաջին տեղում Ֆինլանդիան է, նրան հաջորդում են Էստոնիան, Դանիան, Լեհաստանը, Ավստրալիան: Իսկ ամենավերջին հորիզոնականներում Թուրքիայից հետո տեղ են գտել Հարավային Աֆրիկան, Բրազիլիան և Մեքսիկան:

OECD զեկույցը հիմնաված է այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են կրթության տևողությունը, սովորողների ընդունակությունները և կրթության տեխնիկական հնարավորությունները, 25-64 տարեկանների համար բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հասանելիությունը, բարձրագույն կրթության ոլորտում սեռային անհավասարությունը, ընդհանրապես կրթական ոլորտում սոցիալական անհավասարություն և այլն:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում կրթություն ստանալու միջին ժամանակահատվածը հավասար է 16.9 տարվա:  25-64 տարեկանների միայն 36 տոկոսն է լիարժեք միջնակարգ կրթություն ստանում: Այն դեպքում, երբ OECD անդամ երկրների համար այս չափանիշի միջին ցուցանիշը 76 տոկոս է:

Ինչպես նշում է OECD կրթական տնօրեն Անդրեաս Շլայխերը՝  որևէ երկրի կրթական մակարդակի ցածր որակը չի բացառում, որ աշակերտներն ու ուսանողները կարող են այլ երկրների համեմատ ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել:

Այս առումով Թուրքիայում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել սովորողների առաջադիմության ոլորտում: Այսպես,  եթե 2003թ. թուրք ուսանողների առաջադիմության միջին ցուցանիշը հավասար էր 423 միավորի, ապա 2012թ. այն հասել էր 448-ի: Նշենք նաև, որ OECD երկրներում այս ցուցանիշը միջինում կազմում է 497 միավոր:

Զեկույցն արձանագրում է, որ վերջին տասնամյակում Թուրքիայում սկիզբ առած «Աղջիկներ, դեպի դպրոց» նախաձեռնության շնորհիվ 6-14 տարեկան մեծ թվով աղջիկներ սկսել են հաճախել դպրոց: Բայց չնայած դրան՝ Թուրքիայում աղջիկների կրթվածության մակարդակը զգալիորեն զիջում է OECD միջին ցուցանիշին:

Թուրքիայում կանանց միայն 50 տոկոսն է կարողանում ավարտել համալսարանը: OECD միջին ցուցանիշը այլ ոլորտի համար 58 տոկոս է:

Զեկույցն անդրադարձել է նաև փախստականների կրթության խնդրին: Մասնավորապես, արձանագրվել է, որ փախստականների երեխաները ինչպես այլ երկրներում, այնպես էլ Թուրքիայում, իրենց ծնողների կրթական մակարդակից ավելի բարձր կրթություն չեն ստանում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում
12:40, 07 մայ
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը հրապարակվել է «Resmi Gazete»-ում

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}