Տարածաշրջան13:49, 27 Հոկտեմբեր 2016
Բարզանին ցանկանում է, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքյան Քուրդիստանին էլ աջակցի

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին խոսել է «Իսլամական պետություն» (ԻՊ) վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիայի մասին: Ինչպես փոխանցում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, Բարզանին մասնավորապես անդրադարձել է այդ օպերացիայում Թուրքիայի մասնակցությանը:
«ԻՊ-ի դեմ պայքարում ցանկանում ենք, որ Թուրքիան մեզ էլ աջակցի, սակայն դրա համար անհրաժեշտ է Բաղդադի հավանությունը»,-ասել է Բարզանին:
Վերջինս նաև մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց, «ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին օգտագործում է»:
«ԱՄՆ-ն քրդերին չի օգտագործում, քանի որ մենք ոչ թե նրանց համար ենք կռվում, այլ մեզ համար: Օգնություններն էլ հաճույքով ստանում ենք»,- պարզաբանել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բարզանին իր հարցազրույցներից մեկում չէր հերքել ԻՊ-ից իրաքյան Բաշիքա շրջանի ազատագրման օպերացիայում թուրքական հրետանու աջակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |