Տարածաշրջան08:10, 26 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում միանգամից պաշտոնաթող են եղել 61 նահանգի ոստիկանապետեր

Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է 61 նահանգի ոստիկանապետերի փոփոխության մասին հրամանագիրը:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` 34 նահանգի ոստիկանապետ պաշտոնանկ է արվել և տեղափոխվել ոստիկանության կենտրոնական վարչությունում տարբեր պաշտոնների: 26 նահանգի ոստիկանապետի և 2 վարչության պետի էլ տեղափոխել են այլ շրջաններ:
Նշենք, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իրականացվող բարձրաստիճան ոստիկանների փոխատեղումները և հեռացումները կապված են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժման հետ նրանց ունեցած կապերով:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ոստիկանության համակարգից հեռացվել է 12.801 ծառայող, որոնցից 2.523-ը բարձրաստիճան սպաներ են եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են գյուլենական համայնքին և առաջնորդ Գյուլենին: Վերջինս հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին՝ այն անվանելով հոլիվուդյան ֆիլմի սցենարով բեմականացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |