Տարածաշրջան13:11, 26 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի ցամաքային ուժերը կհամալրվեն տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերով

Թուրքիայի բանակի ցամաքային զորքերը կհամալրվեն տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) 4 համակարգով, որոնք ներառում են 16 միավոր ԱԹՍ: Ըստ թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքի` ցամաքային զորքերի հրամանատարությունը դրանք կօգտագործի հետախուզության, թիրախների հայտնաբերման և ոչնչացման նպատակով: Նշվում է, որ ԱԹՍ-ների արտադրության նպատակով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության և թուրքական «Baykar Makine» ընկերությունը դեռևս մայիսի 13-ին համագործակցության պայմանագիր են ստորագրել:
Պայմանագրի համաձայն` 8 ԱԹՍ-ից կազմված առաջին առաջին 2 համակարգը ցամաքային զորքերի հրամանատարությանը կտրամադրվի 2017-ին, մյուս երկու փաթեթը` 2018-ին:
Այս պահին մոդիֆիկացված 8 ԱԹՍ թուրքական ԶՈւ-ի կողմից օգտագործվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ պայքարում:
Նշվում է, որ հարձակողական ԱԹՍ-երը նախագծվել են թուրք ինժիներների կողմից, ծրագրային ապահովումը և էլեկտրոտեխնիկան նույնպես թուրքական արտադրության են: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մեջ առաջին դեպքն է, երբ ԱԹՍ-ի արտադրության մեջ 93 տոկոսով օգտագործվում են տեղական հնարավորությունները:
Հաղորդվում է, որ առաջիկայում Թուրքիայի ոստիկանությանն ու ժանդարմերիային էլ կհանձնվեն 12-ական ԱԹՍ-եր, որնց մեջ կլինեն ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական սարքեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |