Հասարակական10:15, 26 Հոկտեմբեր 2016
Դինքի սպանության գործով մեղադրյալը ոստիկանապետ է նշանակվել

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալ Էնգին Դինչը նոր պաշտոն է ստացել: Թուրքական «Muhbirhaber» լրտավական կայքը հայտնում է, որ հետախուզության բաժնի նախկին պետ Դինչը նշանակվել է Էսկիշեհիրի ոստիկանապետ: Այս նշանակումը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում և բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ Դինքի սպանության գործով նրան 26 տարվա ազատազրկում էր սպառնում:
Դինքի սպանության գործի մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Դինչը, ճանաչելով հանդերձ սպանության կազմակերպիչներին, չի պաշտպանել Հրանտ Դինքին, որի կյանքին բացահայտ վտանգ էր սպառնում: Նշանակում է, որ իր աշխատանքային պարտականության շրջանակներում չկանխելով սպանությունը նախապատրաստող հանցավոր խմբի գոծողությունները, հակառակ գործելով օրնեքով սահմանված իր պարտավորություններին, որը պահանջում էր պաշտպանել Դինքին, հանցանք է կատարել հետևյալ փաստարկներով՝ ծառայողական անփությությամբ նպաստել է միտումնավոր սպանությունը և չարաշահել է պաշտոնեական դիրքը: Նրա նկատմամբ 26 տարվա ազատազրկում էր պահանջվել:
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Դինքի սպանությունից անմիջապես հետո Դինչը նշանակվել էր հետախուզության բաժնի պետ էր, իսկ այժմ ստացել է Էսքիշեհիրի ոստիկանապետի պաշտոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |