Տարածաշրջան09:12, 25 Հոկտեմբեր 2016
Ուկրաինան և Թուրքիան խորացնում են ռազմական համագործակցությունը

Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգող Իսմայիլ Դեմիրը Կիևում հանդիպել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի և ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ: Նպատակը 2 երկրների միջև ռազմական համագործակցության նախագծերի իրագործման հնարավորություններին հասնելն է:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի` հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների կողմից զրահապատ մեքենաների, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռազմական մեքենաների համատեղ արտադրության հարցերը:
Հանդիպման ներկա է գտնվել նաև Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յոնեթ Ջան Թեզելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի և Ուկրաինայի միջև առաջին անգամ պաշտպանության ոլորտում ստորագրվել էր պայմանագիր` ռադիոլոկացիոն կայանի համատեղ արտադրության մասին: Նշյալ պայմանագիրը կնքվել էր Ուկրաինայի պետական «Укринмаш» և թուրքական «Havelsan» (Օդային էլեկտրական սարքավորութումների արտադրություն) ընկերությունների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |