Հասարակական07:37, 25 Հոկտեմբեր 2016
Գերմանիան հաստատել է, որ 35 թուրք դիվանագետ ապաստան է խնդրել

Գերմանիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարությունը հաստատել է «Süddeutsche Zeitung» թերթի` օրերս հրապարակած այն տեղեկությունը, ըստ որի, Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո 35 թուրք դիվանագետ ապաստան է խնդրել գերմանական կառավարությունից:
Ինչպես հաղորդում է գերմանական «Deutsche Welle» լրատվակայքի թուրքական ծառայությունը, նշյալ թեմայի զարգացումների շուրջ Գերմանիայի խորհրդարանում կառավարությանն ուղղված հարցում է արել ընդդիմադիր «Կանաչների կուսակցության» պատգամավոր ազգությամբ թուրք Օզջան Մութլուն: Նա տեղեկացրել է, որ ապաստան խնդրողների մեջ են եղել նաև դիվանագետների կանայք և երեխաները:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այդ թիվը դեռ վերջնական չէ:
Ներքին գործերի նախարարության մեկ այլ հայտարարությունում նշվում է, որ ըստ Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով զբաղվող բաժնի տվյալների` 2016 առաջին 9 ամսվա ընթացքում Գերմանիայից ապաստան է խնդրել Թուքրիայի 3.793 քաղաքացի: Իսկ ահա 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 1.767:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |